|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով բանտում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, մտադիր է 2015-ին մասնակցել Ուկրաինայի նախագահական ընտրություններին. տեղեկացնում է Росбалт-ը:
«2012-ի դեկտեմբերի 7-ին միասնական ընդդիմությունը հայտարարեց, որ կպաշտպանի ինձ` որպես ընդդիմության միասնական թեկնածուի, հաջորդ նախագահական ընտրություններում: Ինձ համար դա մեծ պատիվ է եւ մեծ պատասխանատվություն: Իհարկե, կան մեծ խոչընդոտներ, սակայն ես մշտապես դիմադրել են նրանց, ովքեր փորձել են ինձ շեղել իմ նպատակներից եւ Ուկրաինայի ապագայի մասին իմ երազանքներից»,- ասել է Տիմոշենկոն շվեյցարական Le Temps պարբերականին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով` ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչը եւ նրա թիմը շատ լավ գիտակցում է,, որ նախկին վարչապետը կարող է փոխել իրադրությունը երկրում, հավաքել ուժերին, որնք դիմակայում են Ուկրաինայում բռնակալության հաստատմանը: Մեկնաբանելով ներկայիս իշխանությունների գործողությունները` Տիմոշենկոն հայտարարել է, որ նրանք առաջնորդվում են «կանիբալների տրամաբանությամբ»: