Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ԱՄՆ-ը Թուրքիային ավելացրել է մանկահասակ զինվորներ ունեցող երկրների ցուցակում։ Թուրքիան դարձել է ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որն ընդգրկվել է այդ ցուցակում:
Պետդեպարտամենտի՝ թրաֆիքինգի մասին 2021 թ. զեկույցում նշվում է, որ Թուրքիան «շոշափելի աջակցություն» է ցուցաբերում Սիրիայում գտնվող «Սուլթան Մուրադ» ստորաբաժանմանը և այն խմբին, որը, ըստ Վաշինգտոնի, հավաքագրել և օգտագործել է երեխաներին՝ որպես զինվոր․ հաղորդում է Reuters- ը:
Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան նշել է նաև, որ Լիբիայում նույնպես երեխաների են զինվորագրում, և հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի աշխատել Անկարայի հետ այդ խնդրի լուծման համար:
«Ինչ վերաբերում է մասնավորապես Թուրքիային, ապա առաջին անգամ է, որ ՆԱՏՕ-ի անդամ է ընդգրկվում ցուցակում։ Որպես տարածաշրջանի հարգելի առաջնորդ և ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան նաև հնարավորություն ունի լուծելու այդ հարցը»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը: