կարևոր
12925 դիտում, 9 ամիս առաջ - 2023-07-06 13:21
Տարածաշրջան

Ադրբեջանում առաջարկել են Ֆրանսիան ընդգրկել երկրին սպառնացող վտանգների ցուցակում

Ադրբեջանում առաջարկել են Ֆրանսիան ընդգրկել երկրին սպառնացող վտանգների ցուցակում

Պետք է փոխել Ադրբեջանի ռազմական դոկտրինան. այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է պատգամավոր Էլշադ Միրբաշիրը։

Նա նշել է, որ Ադրբեջանի ռազմական անվտանգությանը սպառնացող սպառնալիքների բնույթը փոխվել է. «Երկրների մեծ մասի ռազմական դոկտրինները փոխվում են ամեն տարի կամ երկու տարին մեկ։ Ադրբեջանի ռազմական դոկտրինը պետք է փոխվի նոր փոփոխվող աշխարհում նոր իրողություններին համապատասխան, այն պետք է ներառի Ադրբեջանի համար վտանգ ներկայացնող երկրների անունները։ Օրինակ՝ Ֆրանսիան։ Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Ադրբեջանի ռազմական դոկտրինի 14-րդ, 15-րդ և 16-րդ հոդվածներում»։