|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության սպայական կազմում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վ. Ղազարյանի հրամանով ոստիկանության Մեղրիի բաժնի պետ է նշանակվել Դավիթ Պետրոսյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնից: Դ. Պետրոսյանը ոստիկանության համակարգում հայտնի է «Պողպատե ձեռք» անվամբ: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արսեն Ոսկանյանը ազատվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետ: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության
Մասիսի բաժնի պետ է նշանակվել Վահագն Գրիգորյանը, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Արարատի բաժնի պետ, ազատվելով ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից: