Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, որը ներկայացնում է հայաշատ Կալիֆոռնիա նահանգը, միացել է Արցախի Անկախության օրվա առթիվ ուղերձներին՝ նշելով, որ շարունակելու է պայքարել հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման:
«Այսօր միավորվում ենք՝ նշելու Արցախի Անկախության օրը: 30 տարի առաջ Արցախի խիզախ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը Խորհրդային միությունից: Թեև Արցախի ուղին երբեք հեշտ չի եղել, անցյալ տարի տեղի ունեցած պատերազմը փորձեց Արցախի ժողովրդին աներևակայելի եղանակներով:
Ձեր դիմակայությունն այդ փորձությանը ոգեշնչման աղբյուր է բոլորիս համար: Այս կարևոր օրը եկեք կրկին նվիրվենք սպառնալիքների դեմ պայքարին, որոնց առաջ կանգնած է Արցախի ժողովուրդը: Քանի որ անկախությունը հանուն ազատության պայքարի սկիզբն է միայն:
Ես միշտ կանգնած եմ լինելու Արցախի և հայ ժողովրդի կողքին՝ պայքարելով Արցախի ինքնորոշման և անվտանգության համար: Սպասում եմ այն օրվան, երբ Արցախը վերջապես կվայելի միջազգային ճանաչում, որից այսքան երկար զրկված է եղել»,- ասել է կոնգրեսականն իր ուղերձում: