| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Եվրոպական խորհուրդը որոշեց Հայաստանը ներառել այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են չեղարկվել: Որոշումն ընդունվել է Եվրամիության անդամ 27 երկրի արտաքին գործերի նախարարների հունիսի 30-ի հանդիպման ժամանակ։ Հանձնարարականը ուժի մեջ կմտնի վաղվանից:
Այժմ, երբ ԵՄ կառավարության` Եվրոպական խորհրդի կանաչ լույսն արդեն տրված է, անդամ պետություններն առանձին-առանձին պետք է որոշեն` երբվանից և ինչ պայմաններով են մուտքի վիզա տրամադրում Հայաստանի քաղաքացիներին:
«Եվս 11 երկրի բնակիչները կօգտվեն Եվրոպական Միություն և Շենգենյան գոտու անդամ պետություններ առանց սահմանափակումների մուտքից։ ԵՄ խորհուրդն այս երկրները ավելացրել է համաճարակային առումով անվտանգ երրորդ երկրների ցուցակին,- տեղեկացնում է SchengenVisaInfo.com-ը։:
Ցուցակում ներառվել են հետևյալ երկրները․
Եվրամիության գործող կանոնակարգով նախատեսվում է, որ ԵՄ տարածք մտնելիս անձը պետք է ներկայացնի կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կամ ԵՄ կողմից հաստատված պատվաստանյութերից մեկով պատվաստումը հավաստող փաստաթուղթ։