|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Անդրանիկ Միհրանյանի՝ Հայաստան մուտքի արգելքը համարում ենք դաշնակցային պարտավորություններին հակասող ոչ բարեկամական քայլ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անդրանիկ Միհրանյանի՝ Հայաստան մուտքի արգելքը մենք համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ պաշտոնական Երևանի կողմից»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։
Նա պարզաբանել է, որ այդ քայլը հակասում է ռուս-հայկական հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին։ Պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան, օգտագործելով երկկողմ դիվանագիտական ուղիները, անմիջապես դիմել է Երևանին՝ նշված որոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին Երևան ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին Զվարթնոց օդանավակայանի անձնագրային անցակետում արգելել են մտնել Հայաստան։ Նշել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։