|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
44-օրյա պատերազմի տասնյակ մասնակիցներ բողոքի ցույց են կազմակերպել Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքի դիմաց. հայտնում է ադրբեջանական Turan հրատարակությունը:
Նրանք բողոքել են, որ նախարարությունից աջակցություն չեն ստանում, և որ իրենց մասնակցությունը ռազմական գործողություններին չի գնահատվել: Ակցիայի մեջ ներգրավված են եղել Վարանդայում, Ջրականում, Հադրութում և Շուշիում ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողները:
Նրանք բողոքել են, որ իրենք մեդալներ չեն ստացել այդ քաղաքների «ազատագրման» համար, իսկ ոմանք էլ նշել են, որ իրենց վետերանի կամ հաշմանդամի կարգավիճակ չի շնորհվել: