|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը միացել է «Թուրքիայի ժողովրդավարություն» նորաստեղծ նախագծի խորհրդատվական խորհրդին:
«Ժամանակն է ահազանգել Թուրքիայի մասին,- գրել է Բոլթոնը Twitter-ում։ - Ավտորիտար առաջնորդի օրոք ՆԱՏՕ-ի երբեմնի դաշնակիցը հեռանում է ժողովրդավարությունից և մերձենում Ռուսաստանին: Ուրախ եմ միանալ «Թուրքիայի ժողովրդավարություն» նախագծի խորհրդատվական խորհրդին`լուսավորելու համար ստեղծված ծանր իրավիճակը»:
Turkish Democracy Project -Թուրքական ժողովրդավարության նախագիծը միջազգային քաղաքական կազմակերպություն է, «որը ստեղծվել է ի պատասխան Թուրքիայի վերջին շրջադարձի ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ»:
Խորհրդատվական խորհրդի մյուս անդամներից են Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը և Իտալիայի նախկին արտգործնախարար Ջուլիո Թերզի դի Սանտ'Ագատան:
Ջոն Բոլթոնը զբաղեցնում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը: Դրանից հետո նա քննադատել էր իր նախկին ղեկավարի սերտ հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ ասելով, որ Թրամփը սիրում է «անձնական ծառայություններ մատուցել իրեն դուր եկած բռնապետերին»: