|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր Գյումրիի 26 Կոմիսարների փողոցի 16 ա տան բնակիչ Հարություն Մելիքյանը սովորականի պես պատրաստվել է աշխատանքի գնալ, սակայն նկատել է, որ իր թութակը անհանգստություն է ցուցաբերում եւ անսովոր ձայներով հասկացնում, որ դրսում վտանգ կա:
Րոպեներ անց Հարություն Մելիքյանը, դուրս գալով բակ, տեսել է, որ այրվում է իրենց եւ հարեւան տան տանիքները` ավելի քան 240 քառակուսի մետր մակերեսով: Հարեւանները զանգահարել են Գյումրու հրշեջ փրկարարական ծառայություն: Հրշեջներին հաջողվել է ժամանակին մարել հրդեհը:
Գյումրից yerkir.am-ի հայտնեցին, որ վնասը միայն նյութական է, տուժածներ չկան:
Տեսանյութը Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության: