կարևոր
3409 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-12 23:26
Հասարակություն

Երբ Բրյուսովում, բարձրացրեցինք Արցախի դրոշը և ասեցինք՝ «Առանց նիկոլ Հայաստան», ասեցին՝ դուք մեզ խանգարում եք, հեռացեք

Երբ Բրյուսովում, բարձրացրեցինք Արցախի դրոշը և ասեցինք՝ «Առանց նիկոլ Հայաստան», ասեցին՝ դուք մեզ խանգարում եք, հեռացեք

Այս պահին Բրյուսովի համալսարանում դասադուլ է:

Պատճառը այն է, որ ցանկանում են Բրյուսովի համալսարանը միացնել Մանկավարժական համալսարանին:

Նայում եմ ուսանողների հոսքին ու հիշում եմ այն օրը, երբ ամիսներ առաջ Երիտասարդի Ձայնը-ով եկել էինք Բրյուսով, դասադուլի կոչեր էինք անում:

Կոչ էինք անում ուսանողներին, որ մեզ միանան՝ պայքարենք Հայրենիքի համար:

Կոչին միացան ընդամենը 2 դասախոս, իսկ ուսանողների անտարբերությունը ակնհայտ էր:

Երբ մի քանի աղջիկներով եկանք Բրյուսով, բարձրացրեցինք Արցախի դրոշը և ասեցինք «Առանց նիկոլ Հայաստան»՝ մեզ ասեցին Դուք մեզ խանգարում եք և խնդեցին, որ հեռանանք։

Իսկ հիմա, երբ արդեն վտանգը «մտել է իրենց տունը» բոլորը ոտքի են հելել:

Ես մի բան կարող եմ ասել, որ եթե ամիսներ առաջ այս նույն ոգևորությամբ դուրս գայիք, միանայիք մեզ և պայքարեիք ԲՈԼՈՐԻՍ Հայրենիքի համար, միգուցե հիմա էս վիճակին չհասնեինք։

Մարի Ղազարյան