Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է իր աչքերով տեսնի օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում:
Նա նշեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև Շուշիում ստորագրված հռչակագրով երկու երկրների միջև հարաբերությունների նոր փուլ է սկսվել:
«Ղարաբաղին կյանք տալուն զուգահեռ, մենք միջոցներ ենք ձեռնարկում «Մեկ ազգ, երկու պետություն» ոգուն համապատասխան, որպեսզի մեր ադրբեջանցի եղբայրներն այլևս նման աղետներ չունենան:
Իմ եղբայր Ալիևի հետ մենք մեր հարաբերությունների նոր փուլ սկսեցինք Շուշիի հռչակագրով, որը մենք ստորագրել և հայտարարել ենք ի լուր աշխարհի: Շատ շուտով Թուրքիան և Ադրբեջանը կստորագրեն բազմաթիվ համաձայնագրեր սույն հռչակագրի շրջանակներում, և դրանով մենք ավելի կամրապնդենք մեր եղբայրության իրավական հիմքը: Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության՝ հնարավորինս շուտ բացումից մինչև մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի գործարկումը մենք վճռականորեն և արագորեն կիրականացնենք մեր օրակարգի յուրաքանչյուր կետ: Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում, որը մենք կանցկացնենք մեր երկրում առաջիկա ամիսներին, մենք նախատեսում ենք ձեռնարկել այդ խնդիրների հետ կապված շատ կոնկրետ քայլեր»,- ասել է Էրդողանը: