կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-20 19:03
Արցախ

«Թուրքիան և Ճապոնիան մեկ ազգ, երկու պետություն են». Թուրքիայում Ճապոնիայի դեսպան

«Թուրքիան և Ճապոնիան մեկ ազգ, երկու պետություն են». Թուրքիայում Ճապոնիայի դեսպան

Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Ալփասլան Քավաքլըօղլուն մասնակցել է Թուրքիայի և Ճապոնիայի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը նվիրված միջոցառման՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Միջոցառումը տեղի է ունեցել Ճապոնիայի դեսպանատանը:

«Թուրքիան և Ճապոնիան միմյանցից հեռու են աշխարհագրորեն, սակայն մեր սրտերը մոտ են միմյանց: Այսինքն՝ երկու պետություն, մեկ ազգ ենք»,- միջոցառման ժամանակ ասել է Թուրքիայում Ճապոնիայի դեսպան Ակիո Միյաձիման:

Քավաքլըօղլուն էլ նշել է, որ եթե Թուրքիայում հարցում անցկացվի սիրելի երկրի և ազգի վերաբերյալ, առաջին հորիզոնականներից մեկում Ճապոնիան ու ճապոնացիները կլինեն:

«Որովհետև մեր երկրների և ժողովուրդների միջև շատ մեծ նմանություն կա, մեր պատմությունների մեջ զուգահեռներ կան: Ճապոնացիները շատ հավատարիմ են իրենց ավանդույթներին ու սովորույթներին, մեծ նշանակություն են տալիս պատվին ու արժանապատվությանը վերաբերող հարցերին: Ճապոնացիները շատ աշխատասեր ու հավակնոտ են: Այս որակների հաշվին ճապոնացիները կարողացան վերապրել Երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարությունները, ինչպես ժամանակին թուրքերը վերապրեցին Առաջին համաշխարհային պատերազմը, և այսօր արդեն ճապոնացիներն արժանացել են ամբողջ աշխարհի հարգանքին ու հիացմունքին: Թուրք ժողովուրդը նույնպես շատ բարձր է գնահատում ճապոնացի ժողովրդի ձեռքբերումները»,-ասել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը:

Քավաքլըօղլուն ընդգծել է նաև, որ երկու երկրների միջև համագործակցությունը կամրապնդվի: