Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Այս երկրի դեսպանը գնաց Շուշի, մյուս երկրի ղեկավարը շնորհավորեց Բաքվի բռնապետին, երրորդ երկրի պաշտոնյան ասաց, որ կօգնի Ադրբեջանին, Բաքվի բռնապետը հայտարարեց, որ հավակնում է նույնիսկ Երևանին և այսպես շարունակ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վրդովվում ենք, սրտնեղում, հաճախ «լացում»․ մեղավոր են բոլորը, բացի մեզնից։
Մինչդեռ շատ կարևոր է հասկանալ, թե մենք՝ որպես ազգ և պետություն, ի՞նչ հավաքական ուղերձ ենք հղել աշխարհին։ Իսկ այդ ուղերձն, ըստ իս, ցավալիորեն հստակ է՝ մեզ համար կարևոր չէ Հայաստանի անվտանգությունը, մեզ համար անկարևոր է Արցախը, մենք հոգնել ենք մերձավորարևելյան արևի տակ մեր տեղի համար պայքարելուց։
Հստակեցնեմ՝ խոսքն առանձին, թեկուզ խոշոր խմբերի կամ նույնիսկ երևելի անհատների մասին չէ, որոնք ունեն վերոնշյալին տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ և պայքարում են դրանք հասանելի դարձնելու համար, խոսքն աշխարհին ուղղված մեր հավաքական ուղերձի մասին է, որի ակներև բյուրեղացումն ընտրությունների արդյունքներն են»։