|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, որն ընտրատեղամասում իրականացրել է դիտորդական առաքելություն։
Ոստիկանությունը չի պատճառաբանել, թե ինչու են բերման ենթարկում պրոդյուսերին, միայն նշել են, որ ստացած ահազանգ ունեն, միայն բաժնում պարզաբանում կտան։
Ոստիկանությունից հայտնեցին, որ նա բերման է ենթարկվել ընտրողներին ուղղորդելու կասկածով։
Գրիգորյանը հայտնել է, որ իր դեմ հաղորդում է ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանը, սակայն ոստիկանությունում ձեւակերպվել է որպես անանուն զանգ։