Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ թեթեւ հետաքրքրվեցի, թե ծնողները ոնց են պատրաստվում լուծել դպրոցում երեխաների չշնչելու, դասարանից դուրս չգալու, դպրոցը հարամ անելու խնդիրը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պարզվեց, որ հիմնականում ես ճիշտ էի։ Ոչ մի նորմալ մարդ չի էլ պատրաստվում «տգետների կառավարության» ապուշ օրենքները կատարել։
Եվ դա սպասելի է` ինչքան էլ տուգանքներով վախեցնեն, երեխայի առողջությունը ամենից թանկ է։ Դպրոց կա ինքն է ասում, որ չի ստիպելու 1-5 դասարանցիներին դիմակ կրել, հատկապես որ «Տավուշտեքստիլը» դեռ չի հասցրել փոքր դիմակներ արտադրել: (Եթե կառավարությունը որոշի, որ մինչեւ հունվարի 11-ը սաղս պտի մեռնենք, դագաղները էլի ստիպելու են, որ «Տավուշդագաղից» առնե՞նք)։
Ծնող կա ասել է, որ իմ երեխաները չեն գալու դպրոց դիմակով եւ не еб..т։ Դե մասնավորները, ինչքան հասկացա, դրած ունենան։ Բայց ծնողները մնացել են երես առ երես համատարած ապուշության հետ։ Բա ինչու են ռուսները ասում Простота, хуже воровства. թարգմանեմ, ավելի լավ ա գող լինես, քան դեբիլ։ Այ ուր հասանք։
«Ֆունկցիոնալ անգրագետների» կառավարությունը ծնողներին կանգնեցրել է ակնհայտ ընտրության դիմաց` երեխայի առողջությունը եւ երջանիկ մանկությունը, թե Կառավարության որոշումը։
Տեսնես ծնողները ո՞րը կընտրեն...»:
Yerkir.am-ը վերջերս անդրադարձել էր դագաղների թեմային եւ համապատասխան հարցում արել Տիգրան Ավինյանին, որի գրասենյակը ոչ միայն մերժել էր որևէ տեղեկատվություն տրամադրել, այլև ներկայացրել էր նախադեպը չունեցող պատասխան։