Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկացի կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Ինչպես փոխանցում է CNN-ը, այս որոշումը կայացրել է Նյու Յորքի դատարանը:
67-ամյա Վայնշտեյնը, որը դատարան էր ժամանել անվասայլակով և ձեռնաշղթաներով, մեղավոր է ճանաչվել սեռական բռնություն իրագործելու մասին գործի 5 կետից երկուսով:
Նրան դեռ 5-25 տարվա ազատազրկում է սպառնում սեռական բռնության և 4 տարվա ազատազրկում՝ բռնաբարության մեղադրանքի համար:
Հոլիվուդի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի՝ Վայնշտեյնի դեմ ներկայացված մեղադրանքների մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2017թ. հոկտեմբերին, երբ The New York Times-ում այդ մասին հոդված հրապարակվեց: Պարբերականի տվյալներով՝ պրոդյուսերը 30 տարի շարունակ ինտիմ հարաբերությունների է դրդել երիտասարդ դերասանուհիներին և իր ընկերության աշխատակցուհիներին՝ կարիերային աճ խոստանալով: Հոդվածի հրապարակումից ի վեր Վայնշտեյնի դեմ բողոք է ներկայացրել ավելի քան 80 կին, որոնց թվում՝ հայտնի դերասանուհիներ Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն և Սալմա Հայեկը: