|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
71 տարեկան հասակում մահացել է Deep Purple, Black Sabbath եւ Iron Maiden ռոք-խմբերի հետ իր համագործակցությամբ հայտնի բրիտանացի երաժշտական պրոդյուսեր Մարտին Բերչը: Այս մասին հայտնել է Whitesnake խմբի ղեկավար Դեւիդ Քավերդեյլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մեծ վշտով իմացա, որ վախճանվել է իմ թանկագին ընկեր եւ պրոդյուսեր Մարտին Բերչը»,- Քավերդեյլը գրել է Twitter-ում: Պրոդյուսերի մահման պատճառի մասին չի հաղորդվում:
Բերչն իր կարիերան սկսել է 60-ական թվականներից որպես հնչյունային ռեժիսոր: Նա 11 տարի աշխատել է Iron Maiden խմբի հետ եւ մասնակցել նրանց նշանավոր ալբոմների ստեղծմանը, որոնք զբաղեցրել են չարթերի առաջին հորիզոնականները: Պրոդյուսերն իր կարիրան ավարտել է 1992 թվականին: