Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայաստանի կառավարության շենքը լինելու է մեղվի փեթակ՝ 24 ժամ աշխատող։ 24 ժամ լույսերը չեն հանգչելու, որ կորցրածը փրկվի, երկիրը ոտքի կանգնի։ Մեր թիմը տասնյակհազարավորների հետ վստահ անելու է դա, որ մենք կարողանանք Արցախ երկրին ասել՝ դու մենակ չես,-«Հայաստան» դաշինքի՝ Հանրապետության հրապարակի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։
Նա ասաց, որ Զինված ուժերը պետք է համոզված լինեն, որ իրենց թիկունքին կա քաջ, խիզախ ռազմաքաղաքական ղեկավարություն։
«Զինվորը պետք է իմանա, որ ունի տեր, ամեն մարտական հենակետում կանգնածը պետք է իմանա, որ այն կահավորված է, որ մեր քաղաքացին իմանա՝ անվտանգ է ապրում՝ պաշտպանված դրսի թշնամուց, ներքին անօրինականություններից ու քաոսից»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում