|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հոկտեմբերի 28-ին` ժամը 09.19-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում գիշերն արջը վնասել է 4 փեթակ:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Աղնջաձոր գյուղի 1-ին փողոցի թիվ 1 փակուղու 8-րդ տան բակում արջը վնասել է Ջ. Հ.-ի մեղվի փեթակները (4 հատ):
Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնի պետը, ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները: