Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզի բոլոր գյուղապետերին սպառնալից տոնով պարտադրում է մասնակցել Փաշինյանի՝ Երեւանում կայանալիք այսօրվա հանրահավաքին եւ հնարավորինս շատ մարդ տանել։ Հրամանը չկատարելու դեպքում Հարությունյանը գյուղապետերին սպառնացել է, թե ԱԱԾ-ն մեկ առ մեկ կայցելի նրանց տուն։
Փաշինյանի եւ նրա թիմի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին ահազանգեր Yerkir.am-ը ստանում է գրեթե ամեն օր։ Ընտրություններին ընդառաջ՝ ՔՊ-ականների այս խիստ տագնապային եւ նյարդաին վիճակը խոսում է այն մասին, որ իշխանությունները գնում են պարտության։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Փաշինյանն Ապարանից եւ շրջանի բոլոր գյուղերից իր հետ Սյունիք է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հարող անձանց՝ նրանց ազգուտակով հանդերձ: Դեպի Սյունիք «գործուղվողներից» են եղել նաեւ մեծ թվով կանայք ու երեխաներ: Ապարանի մեր աղբյուրի հաղորդմամբ՝ երկու օր առաջ էլ բոլոր դպրոցների ուսուցչական կոլեկտիվերին ու տնօրեններին խաբեությամբ տարել են քարոզարշավների՝ ի սկզբանե ասելով, թե հանդիպելու են կրթության վարչության պետի հետ: Ապարանում, կարճ ասած, շունը տիրոջը չի ճանաչում:
Yerkir.am-ը ահազանգ էր ստացել նաեւ այն մասին, որ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն է հրատապ կարգով իր մոտ կանչում մարզի դպրոցների տնօրեններին եւ պարտադրում ընտրողների ցուցակներ ներկայացնել։
Լիանա Սարգսյան