| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գյումրիում մեր աղբյուրների համաձայն` Շիրակի մարզխորհրդի նախօրեի նիստին մարզպետը չափազանց խիստ է եղել եւ դուրս է հրավիրել այն գյուղապետերին, ովքեր մարզխորհրդի նիստից 10 րոպե ուշացել են. «Դո'ւրս գնացեք, դո'ւրս, դուք սրանով ձեզ չեք հարգում: Ի՞նչ է նշանակում 10 րոպե ուշանալ»:
Գիզիրյանը նաեւ Շիրակի տարածքային վարչության պետին ասել է դուրս գալ ու պարզել, թե ինչո՞ւ են ուշացել գյուղապետերը:
Ավելին, Գիզիրյանին զայրացրել են նաեւ այն գյուղապետերը, ովքեր գյուղի եկամուտները հավաքագրել են ցածր տոկոսադրույքներով: Նա մեկ-մեկ ոտքի է կանգնեցրել այդ համայնքների ղեկավարներին ու պատասխան պահանջել հարկեր չհավաքագրելու վերաբերյալ: Իսկ խեղճացած գյուղապետերն էլ պատասխանել են. «Ընկեր Գիզիրյան, խոստանում ենք, որ այսուհետ լավ կաշխատենք»: