Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը: Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով:
Ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Ըստ նրա` քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորներն այնպիսի ելույթներ են ունենում, ասես բանակասիրության չեմպիոնատի են մասնակցում: Պատգամավորը նշեց, որ չի կասկածում որևէ մեկի հայրենասիրությանը, սակայն պետք է բանակի խնդիրները լուծել: Նրա խոսքով՝ բոլորն են սիրում համեմատվել Իսրայելի բանակի հետ, բայց այնտեղ ամենածանր պատիժներն են նախատեսված բանակում տեղի ունեցող հանցագործությունների ու թալանի դեպքում:
«Ի՞նչ եք կեցվածք ընդունել, թե մնացածները բանակը չեն սիրում, եկել բանակասիրության չեմպիոնատում խաղեր եք տալիս: Բոլոր հարցերին երեկ հստակ պատասխանեց Սեյրան Սարոյանը ու վերջակետ դրեց: Երբ լրագրողը նրան խնդրեց տալ թալանողների անունները, Սեյրան Սարոյանն ասաց. «Սկի դատախազը ռիսկ չի անում անուններ տա»: Վերջ: Ճշգրիտ պատասխան: Դե ֆակտո կան կոռուպցիայի մեջ թաթախված մարդիկ, բայց մեզ ասում են, որ նրանց թղթերը իրավաբանորեն մաքուր են»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:
Նա քննադատեց քաղաքական մեծամասնությանը, որ երբ հասարակության ներսում սկսվեցին քննարկումները, քաղաքական մեծամասնությունը դրան չմասնակցեց` «որբ» թողնելով նախագիծը:
Պատգամավորը նշեց նաև, որ ինքը կողմ է բանակ-պետություն եզրույթին և առաջարկեց տարբերակում սահմանել վճարի հարցում, որպեսզի քիչ և շատ եկամուտ ունեցողները նույն` 1000 դրամը չվճարեն, այսինքն` առաջարկեց կիրառել պրոգրեսիվ հարկման գաղափարը: