կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-06 18:26
Քաղաքական

ՀՔԾ-ին կոչ ենք անում մնալ հանրությանը հստակ, այլ ոչ թե մանիպուլյատիվ տեղեկատվություն տրամադրելու սահմաններում. Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ

ՀՔԾ-ին կոչ ենք անում մնալ հանրությանը հստակ, այլ ոչ թե մանիպուլյատիվ տեղեկատվություն տրամադրելու սահմաններում. Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Փաստաբանական թիմի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև․

«Անդրադառնալով հատուկ քննչական ծառայության քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվան անհարկի շահարկմանը, հարկ ենք համարում շեշտել, որ հասկանում ենք Ծառայության ձգտումները news-երն ավելի top ներկայացնելու առումով, սակայն կոչ ենք անում մնալ հանրությանը հստակ, այլ ոչ թե մանիպուլյատիվ տեղեկատվություն տրամադրելու սահմաններում», - ասված է հայտարարության մեջ: