Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիմա շատ լավ ենք պատկերացնում, թե ինչ խնդիրներ կան մարզում։ Եւ քանի մենք գալիս ենք իշխանության, մենք խոսում ենք ապագա անելիքների մասին։ Քանի այս իշխանությունը պատրաստվում է հեռանալ, խոսում է անցյալի մասին։ Սա է այսօրվա ստեղծված իրավիճակը,-Սեւանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ երկրի առջեւ ծառացած են լրջագույն խնդիրներ, որոնք դաշինքը բաժանել է 3 խմբի՝ անվտանգություն, տնտեսական իրավիճակ եւ ներքաղաքական իրավիճակ։
«Մենք ընտրում ենք արժանապատիվ խաղաղությունը, թե՞ ծնկաչոք կյանքը։ Տնտեսական վերե՞լք, թե՞ ջգնաժամ, արտագաղթ, աղքատություն։ Համեարխությո՞ւն երկրի ներսում, թե՞ ատելություն։ Մենք գալիս ենք մի նպատակով՝ մերժում ենք ատելությունը, ճգնաժամը, ծնկաչոք ապրելը։ Գալիս ենք եւ բերում անվտանգություն, պաշտպանված սահմաններ, տնտեսական վերելք։ մենք գալիս ենք աշխատատեղեր ստեղծելու, հանրությանը հաշտեցնելու։ Սա է մեր նպատակը»,-հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում