Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողը պետք է զբաղվի լրագրությամբ, հանքափորը՝ հանք փորի, ԱԱԾ- աշխատողը պետք է սատանա չբռնի, այլ՝ լրտեսներով զբաղվի. «Հայաստան» դաշինքը գալիս է, որպեսզի ամեն ինչ դնի իր տեղերում.
Yerkir.am-ի հաղորդմամբ այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ Դերդ քաղաքի մշակույթի տանը:
Հակոբյանը՝ ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն ուշագրավ բացահայտում արեց: «Կառավարության որոշում կա, համաձայն որի ամբողջ ճանապահրաշինության վերահսկողությունը, մեկ աղբյուր սկզբունքով, տրվել է մեկ ընկերութան, տոկոսը բարձրացել է 2-ից 5 տոկոս՝ ծանրությունն էլ դրվել է բյուջեի վրա:
15 միլիոն դոլար անցել է այդ ընկերությանը որն իրականցնում է վերահսկողութուն: Այդ ընկերությունը սերտ համագործակցության մեջ է գտնվում «Շին նախագիծ» ՍՊ-ի հետ, որի ղեկավարը ոմն Բադալյան Բագրատն է: Պարզվում է՝ նա տարածքային կառավարման նախարարի նախկին տեղակալն է, հիմա՝ Ավինյանի գրասենյակի կամ աշխատակազմի ղեկավարը:
Ահա եւ պոտենցիալ կոռուպցիոն սխեմա»,-ասաց Հակոբյանը: Վերջինս շեշտեց՝ կոռուպցիայի մեջ մեղադրում են բոլորին, բայց չունեն որեւէ ապացույց եւ դատական վճիռ, եթե կոռուպցիան կար, ինչու՞ որեւէ մեկը դատապարտված չէ:
«Սա նշանակում է չեն կարողացել, ունակ չեն եւ երկրորդը՝ հանցավոր համաձայնության մեջ են գտնվում հիմա»,-ասաց նա:
Մանրամասները դիտեք տեսանյութում