Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Թուրքիայի դրոշ այրող դաշնակցականները իրենց սխալ քվեարկությամբ հունիսի 20-ից հետո այրելու են հենց ՀՅԴ-ի դրոշը։
Եթե հայտարարությանը մոտենանք օբյեկտիվ մեկնաբանության տեսանկյունից, ապա Փաշինյանն ընդամենը ասում է, որ Թուրքիայի դեմ պայքարող ՀՅԴ-ն դավաճանել է իր սկզբունքներին և այլևս ազգային նպատակներ չի հետապնդում։ Այս մեղադրանքին դաշնակցականները թող արձագանքեն։
Ես հարց եմ ուղղում 2018-ից ՀՀ-ն կառավարող բարձրագույն իշխանությանը և նրա կողքին ամուր նստած մի քանի օլիգարխներին։
Եթե Թուրքիայի դեմ պայքարելը ազգային նպատակ եք համարում, ապա ո՞վ 2019-ի գարնանը նախաձեռնեց բանակցություն նույն Թուրքիայի հետ սահմանը բացելու համար։
Ո՞ւմ Թուրքիան նախապայման ներկայացրեց՝ սահմանի ու 6 մլրդ $ տնտեսական ներդրումների դիմաց հանձնել Շուշին ու Քարվաճառը։
Խնդրեմ, առայժմ այս երկու փաստարկված հարցերին պատասխանեք՝ հասկանանք, թե ով է գողացել ոչ միայն զինվորի կյանքը, այլև հայ ազգի ապագան»։