Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր կյանքում այս վերջին երեք տարվա ընթացքում մեջ մի բան փոխվել է՝ «Շիշ բռնողը» փոխարինվեց «Չագուչ բռնողով», դա փաստ է, այս մասին Աշոցքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
«Էրդողանը և Ալիևը գալիս են Շուշի, կնքում են հռչակագիր, մեր պետության կողմից ոչ մի արձագանք»,– ասաց նա և նկատեց, որ նույն օրը երկու հազար ոստիկանների ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք և սպառնում է այն համայնքի ղեկավարներին, որոնք զենքը ձեռքին պաշտպանել են Սյունիքը։
«Հայաստանի ամենամեծ հիմնարկին սպառնում է, թե խլելու է, բաժանելու է, այսօր էլ «Գազպրոմ Արմենիային» է սպառնացել նույն բանը, ու այդ մարդը մի հատ էլ հայտ է ներկայացրել վերարտադրվելու, հիմա հարց, որ մնան, վերարտադրվեն, որ ի՞նչ անեն»,–ասաց նա։
Վահե Հակոբյանը նշեց, որ ամենակարող ուժը «Հայաստան» դաշինքն է»։ «Մեկ վայրկյան չմտածեցինք, որ ազգային գաղափարախոսությունն է համախմբվում, կամքն ու վճռականությունը և հաղթական ուղին, և այս համադրությունն է փրկելու մեր երկիրն այս չարիքից»,–ասաց նա։
Նա կոչ արեց բնակիչներին խոսել մոլորված քաղաքացիների հետ, որոնք դեռ կան, թեև քիչ են։ «Նրանք էլ են մեր քաղաքացիները, նրանց պետք է բերել դարձի, երեք օրում կհասցնենք, կբերենք, բայց մենք հո չե՞նք հրաժարվելու իրենցից, նրանք մեր հայրենակիցներն են, մոլորվել են, մշուշի տակ են մնացել»,–ասաց նա։
Մանրամասները տեսանյութում: