Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր կյանքում վերջին 3 տարում մի բան փոխվել է հաստատ՝ «շիշ բռնողը» փոխարինվեց «չագուչ բռնողով», դա փաստ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Աշոցքում՝ ընտրողների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպմանը։
«Էրդողանն ու Ալիևը երեկ գալիս են Շուշի, կնքում են հռչակագիր, մեր պետության կողմից ոչ մի արձագանք։ Դա քիչ է, ինքը նույն օրը գնում է Սյունիք՝ 2000 ոստիկանների ուղեկցությամբ, և սպառնում է այն համայնքի ղեկավարներին, ովքեր պաշտպանել են Սյունիքը զենքը ձեռքին՝ և՛ պատերազմի ժամանակ, և՛ մինչև հիմա պաշտպանում են։ Դա քիչ է՝ սպառնում է Հայաստանի ամենամեծ հիմնարկին, որ Հայաստանից հեռացնելու է, խլելու է, բաժանելու է։ Այսօր էլ նույն բանը Գազպրոմին է սպառնացել»,-ասաց Վահե Հակոբյանը։
Նա նկատեց, որ հիմա էլ այդ ուժը մի հատ էլ հայտ է ներկայացրել վերարտադրվելու։
«Հիմա հարց՝ ինչի՞ համար, մնան, որ ի՞նչ անեն։ Ես սկզբում մտածում էի, որ դիզայներական ոճ է՝ իրենց պաստառների վրա Հայաստանի դրոշը՝ քրքրված, բայց ես հիմա համոզված եմ՝ դա ևս մի ռևերանս է իրենց եղբայր Էրդողանին ու Ալիևին, որ մի հատ էլ վերարտադրվեն՝ Հայաստանի դրոշը ընդհանրապես վերանալու է մեր երկրի տարածքից»,-ասաց Վահե Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․