կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-13 17:33
Քաղաքական

Շիշ բռնողը լրագրողի հետ զրուցելիս իրեն պահում է փողոցայինի պես․ միջադեպ՝ ԱԺ-ում

ԱԺ իմքայլական պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանը խորհրդարանում դարձյալ փայլեց իր փողոցային վարվելակերպով։ Նախ՝ քաշում էր Yerevan.Today կայքի լրագրողի թևից, երբ նա հարց էր տալիս Գագիկ Ջհանգիրյանին։ Հետո էլ, երբ լրագրողը հարցրեց, թե ինչու էր քաշում իր թևից, Հայկ Սարգսյանը հանդես եկավ պատգամավորին և ընդհանրապես՝ նորմալ մարդուն ոչ բնորոշ բառապաշարով, վիրավորեց, ապա խլեց միկրոֆոնը և մտավ սենյակ։ Այնինչ՝ լրագրողն ընդամենը պահանջում էր ներողություն խնդրել իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հրավիրում ենք լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ուշադրությունը։