կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-16 16:06
Հասարակություն

Կրակոցներ՝ Վանանդ գյուղում. 29-ամյա երիտասարդ է մահացել

Կրակոցներ՝ Վանանդ գյուղում. 29-ամյա երիտասարդ է մահացել

Հունիսի լույս 15-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնից Բաղրամյանի բաժին տեղեկություն էր փոխանցվել, որ Վանանդ գյուղից «Արմավիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդի դի՝ հրազենային վիրավորումով: Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը մեկնեցին Վանանդ։ Տեղում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։

Նախնական տվյալներով՝ գյուղի մի քանի բնակչի մասնակցությամբ վեճ էր եղել։ Այդ ընթացքում 34-ամյա տղամարդն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով անկանոն կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով 29-ամյա համագյուղացին վիրավորվել ու մահացել էր։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ։ 34-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել է։

Հրացանը ևս հայտնաբերվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են։