Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, տեղի ունեցավ «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրի բացումը` Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի ցուցադրմամբ:
Հանդիսատեսին առաջարկվեցին նրա՝ «Տարվա եղանակներ», «Կյանք», «Վերջ», «Մարդկանց երկիրը» ֆիլմերը:
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը Փելեշյանին հանձնեց միության «Ասպետի ոսկե խաչ» մրցանակը, իսկ կինոգետ, գրող, Կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը` Կինոակադեմիայի պատվո` «Անահիտ» մրցանակը:
Փելեշյանը հիշեց` երբ ցուցադրվում էին իր ֆիլմերը, շատ երիտասարդ էր, խիտ մազերով, բայց սանր չուներ, իսկ հիմա հակառակն է, սանր ունի, բայց մազեր չունի: «Ես երկու տեսաերիզ եմ բերել իմ ֆիլմերից, բայց երկուսն էլ խնդիր ունեն` մեկի ձայնն է վնասված, մյուսի` կադրերը, չնայած ժամանակին ահռելի աշխատանք եմ տարել դրանց վրա: Ամեն անգամ իմ ֆիլմերը նայելիս նոր բան կարող եք ձեզ համար բացահայտել, ինչը պայմանավորված էր այն փաստով, որ, որքան էլ տարօրինակ թվա, ես մոնտաժում էի ոչ միայն երեւացող, այլեւ բացակա կադրերը»,- ասաց ռեժիսորը: