|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հայաստան» դաշինքի քարոզարշավի ութերորդ օրն անցել է Արմավիրի մարզում։ Այն սկսվել է Էջմիածին քաղաքում հրավիրված բազմամարդ հանրահավաքով, որի ընթացքումղ ելույթ են ունեցել դաշինքի անդամներն ու առաջնորդները։
Հանդիպումներ են եղել նաև Մեծամորում, Քարակերտում և Արմավիր քաղաքում, որտեղ առաջնորդները պատասխանել են ընտրողների հարցերին, անդրադարձել մարզի խնդիրներին և դրանց լուծումներին, Մեծամորի ատոմակայանի աշխատանքին։
Նախագահ Քոչարյանը խոսել է նաև քաղաքական սերնդափոխության մասին՝ ասելով, որ արդեն տեսնում է այդ անձին, սակայն ժամանակ է պետք նրան հասունացնելու համար։
Քարոզարշավի այդ օրն ամփոփվել է Երևանի Շենգավիթ վարչական համայնքի Գարեգին Նժդեհի հրապարակում հրավիրված բազմահազար հանրահավաքով։
«Փոխանցեք բոլորին, որ «Հայաստան» դաշինքը գալիս է ուժեղ Հայաստան կառուցելու, գալիս է թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու, ձեր կյանքը բարելավելու համար, մեր երկիրն այս անհայրենիք մարդկանցից ազատելու համար»,- հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։