կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-16 23:27
Քաղաքական

Հայաստան դաշինքի քարոզարշավի իններորդ օրվա կարևոր հատվածները

«Հայաստան» դաշինքի հաղթարշավի իններորդ օրն անցել է Արարատի մարզում։ Քարոզարշավն սկսել է Մասիս քաղաքում ընտրողների հետ հանդիպումից, որի ընթացքում դաշինքի առաջնորդները պատասխանել են մասիսցիներին հուզող հարցերին։

Ընտրողների հետ հանդիպումներ են եղել նաև Ավշարում, Արարատում, Վեդիում։ Հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել մարզի գյուղատնտեսական խնդիրներին, դրանց լուծումներին։

Արարատցիներին անհանգստացնում էր ոռոգման ջրի խնդիրը, գյուղմթերքի սպառման հարցը, անվտագության և կրթության ոլորտի հարցերը։ Քարոզարշավի այս օրն ամփոփվել է Արտաշատ քաղաքի հրապարակում հրավիրված բազմամարդ հանրահավաքով։

Դիմելով հավաքված քաղաքացիներին՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց․ «Մեր համարը 24-ն է։ Սա նշանակում է՝ աշխատել 24 ժամ։

Ամսվա մեջ կա 24 աշխատանքային օր, բայց դա ձեզ համար է։ Մեզ համար աշխատանքային են լինելու 30 կամ 31 օր։ Մենք անելու ենք ամեն ինչ ձեր կյանքը բարելավելու համար»։