|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի վեցերորդ օրն անցել է Լոռու մարզում։ Դաշինքի առաջնորդներն ու անդամները հանդիպումներ ու հանրահավաքներ են անցկացրել Սպիտակում, Ստեփանավանում, Տաշիրում, Վանաձորում և Ալավերդիում։
Դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերհիշել է աղետի գոտում իր կատարած աշխատանքը, նշելով, որ հունիսի 20-ից հետո Հայաստանում կլինի այնպիսի կառավարություն, որի համար պատվի հարց է լինելու գերակատարել այդ արդյունքները։
Հանդիպումների ժամանակ դաշինքի առաջնորդներն անդրադարձել են կրթության ոլորտին, նշելով, որ ազգային արժեքային համակարգի դեմ ուղղված փոփոխությունները վերացվելու են։ Քարոզարշավի վեցերորդ օրն ամփոփվել է Ալավերդի քաղաքում կազմակերպված հանդիպմամբ, որտեղ Ռ․ Քոչարյանը պատմել է 1992 թ․ հուլիսին կայացրած ճակատագրական մի որոշման մասին, որը հետագայում կտրուկ փոխել է Արցախյան առաջին պատերազմի ընթացքը։