կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-09 11:19
Քաղաքական

«Հայաստան» դաշինքի քարոզարշավի երկրորդ օրվա կարևոր հատվածները

«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի երկրորդ օրն անցել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Դաշինքի առաջնոդները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ու թիմակիցները հանդիպումներ ու հանրահավաքներ են անցկացրել Գորիսում, Սիսիանում, Ջերմուկում, Վայքում ու Եղեգնաձորում։

Ընտրողների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի անվտանգության, պատերազմում կրած պարտության, զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին փոխհատուցման, Ամուլսարի հանքի բացման, աշխատատեղերի ստեղծման հետ կապված հարցեր։

«Հայաստան» դաշինքի առաջնորդները վստահեցրել են ընտրողներին, որ իրենց թիմն ունի այն փորձն ու գիտելիքները, որոնք անհրաժեշտ են երկիրն այս անդունդից հանելու համար։