|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի հինգերորդ օրն անցել է Կոտայքի մարզում։ Դաշինքի առաջնորդներն ու անդամները հանդիպումներ ու հանրահավաքներ են անցկացրել Եղվարդում, Նոր Հաճնում, Աբովյանում, Չարենցավանում և Հրազդանում։
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը փաստել է, որ վերջին երեք տարվա ընթացքում համակարգված հարձակում է եղել բանակի և ազգային գաղափարախոսության վրա, փոփոխություններ են մտցրել կրթական ծրագրերի մեջ, ինչն անընդունելի է և պետք է կասեցվի։
Հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև պաշտոնյաների՝ թիկնապահներով շրջելու անթույլատրելիությանն ու կառավարական ամառանոցները զինվորների համար վերականգնողական կենտրոններ դարձնելուն։ Դաշինքի առաջնորդները շեշտել են, որ իրենց թիմը գալիս է ներքաղաքական մթնոլորտը փոխելու և երկրին հանգստություն բերելու։
Օրն ամփոփվել է Երևանի Էրեբունի համայնքում կազմակերպված հանրահավաքով, որի ընթացքում ելույթ են ունեցել դաշինքի անդամները և առաջնորդները։