Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
1988-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ գրեթե փորձ չունեինք, և եթե հիմա այն տեղի ունենար, աննկարագրելի քիչ չափով զոհեր և վնասներ կունենայինք. այսօր լրագրողներին ասաց սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչ Պետրոսյանը:
Ըստ նրա` հիմա մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հաջորդ անգամ երկրաշարժն աղետի չվերածվի:
«2015-ը համեմատաբար հանգիստ տարի է եղել` ցնցումների առումով: Աշխարհում 2015-ին 9 բալ ուժգնության 136 երկրաշարժ է եղել, որը, նախորդ տարվա համեմատ, 17-ով ավելի քիչ է: Հայաստանում այս տարի 186 երկրաշարժ է գրանցվել, որոնցից զգացել ենք ընդամենը 9-ը` եղել են 3-5 բալ ուժգնությամբ»,- ասաց Պետրոսյանը:
Ըստ նրա` երկրաշարժերի կանխատեսումը` որպես գիտական խնդիր, դեռևս բացահայտված չէ, և քանի դեռ Հայաստանում շենքերի սեյսմակայունությունն այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, կանխատեսելիությունը հրատապ խնդիր է համարվում:
Ի դեպ, Հայաստանում 152 սեյսմիկ կայան կա:
Սեյսմակայունության շինարարության մասնագետ Գուրգեն Նամալյանն էլ նշեց, որ երբ ճապոնացի մասնագետներ էին եկել Հայաստան, նրանք առաջարկում էին որոշ փոփոխությունների գնալ, որպեսզի սեյսմակայունությունը բարձրանա:
«Օրինակ` բարձրահարկերը լինեն մետաղական հիմնակմախքով, քանի որ այդպես բավական ճկուն կլինեն: Ի դեպ, ֆինանսական առումով էլ այդպես ավելի մատչելի կարող է լինել: Բացի այդ` միջհարկային ծածկերը հավաքային երկաթբետոնե պանելներով են, և դրա փոխարեն անհրաժեշտ է միաձույլ երկաթբիտոնե ծածկեր տեղադրել»,- ասաց Նամալյանը:
Նա նշեց նաև, որ նոր կառուցված շենքերն անհամեմատ ավելի սեյսմակայուն են, դրանց սեյսմակայության աստիճանը կարելի է բավարար գնահատել: Ըստ Նամալյանի` մարդիկ հաճախ խիտ կառուցապատումը սեյսմակայունության հետ են շփոթում: «Եթե Սովետական միության տարիներին շենքերի սեյսմակայունությունը պետք է լիներ 7-8 բալ, ապա հիմա 9 բալից ավելի պետք է լինի»,- հավելեց նա: