կարևոր
3238 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-06 13:00
Քաղաքական

Լոբբինգի մասին օրենք առայսօր մենք չունենք․ Արծվիկ Մինասյան

Սկզբունքային երկու կարևոր հարցադրում կա․ մեկը՝ սահմանադրական և օրենքի մակարդակով հանրային ծառայողին բիզնես որոշումներից կտրելն է, որպեսզի նա զբաղվի բացառապես իր աշխատանքով և երկրորդը՝ ունի հստակ հակակոռուպցիոն ուղղվածությունը։ Այս երկուսի մասին բերված լրացումները չի լուծում հարցը։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ելույթում նշել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ 

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում՝ ՀՀ կառավարության հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն է։

«Իրականում, մենք շահերի բացահայտման հատվածում ունենք լուրջ խնդիրներ։ Լոբբինգի մասին օրենք առայսօր մենք չունենք։ Շահերի, հատկապես մասնավոր շահերի ներկայացման տիրույթն այսօր սահմանափակված է շատ կարճ, որոշակի հայտարարգրերի ներկայացման և այն էլ անձի կամարտահայտության հենքի վրա՝ որոշակի գործողություններ իրականացնելով» ,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։ Նրա գնահատմամբ՝ լոբբինգի մասին օրենքը հնարավորություն կտա բացահայտել այդ ռիսկերը։

Մանրամասն՝ տեսանյութում