Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր շահերից է բխում մեր պայքարը, որովհետև մենք տեսանք նախըթնաց ժամանակահատվածում՝ ինչքան այս անձնավորությունը խոսում է կեղծ խաղաղասիրության մասին, այդքան թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է զիջումներ պարտադրել մեզ, մեր երկրին։ Առ այսօր նույնիսկ գերեվարված, պատանդառված, անհայտ կորած բազմաթիվ մեր քաղաքացիները, մեր զինվորները գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Մեր տարածքները, մեր մշակութային արժեքները պարզապես ոչնչացվում են. «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանրահավաքից առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Այդքանից հետո, երբ սա խոսում է շրջափակման կարևորության մասին, Նախիջևանին ելք տալու մասին, այս ամենը վկայությունն է այն բանի, որ շարունակում ենք ապրել մի իրականության մեջ, երկրի կառավարող ուժը, իշխանությունը տանում են մեզ պարտության, արժանապատվության կորստի, նվաստացման։ Մենք իրավունք չունենք ևս մեկ անգամ խաբվելու, ևս մեկ անգամ մտածելու, որ այս անձն ի վիճակի է Հայաստանի շահերը պաշտպանել, նա ի վիճակի չէ։
Պետք է ազգովի բռունցք դառնալ, դիմադրություն ձևավորել, դիմադրենք այն ճնշումներին, որ կա և կարողանանք այդ ճնշումներին տուրք տվող թշնամու օրակարգով շարժվող իշխանությանը հեռացնենք, որ հաստատենք արժանապատիվ իշխանություն»,- ասել է նա։