Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին ամենակարևորը ձեր վստահությունը և ձեր էներգիան է, որ փոխանցում եք մեզ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Դիլիջանի ընտրողների հետ հանդիպմանը։
Նա նշեց, որ այն վստահությունն ու համակրանքը, որ կա «Հայաստան» դաշինքի նկատմամբ, ամբողջովին արդարացնելու են։
«Առաջիկա ընտրություններին մնացել է ընդամենը 7 օր։ Այս ընտրությունները մեր երկրի համար ճակատագրական են․ սա պետություն ունենալու և չունենալու ընտրություն է։ Հետևաբար, այս ամենին մենք պետք է մոտենանք այս վճռականությամբ, որովհետև մեր առջև դրված է պետականություն ունենալու և չունենալու հարց»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց, որ երկիրն ունի հիմնականում 3 գլոբալ խնդիր՝ անվտանգություն, տնտեսական կայունություն և ազգային համերաշխություն։ «Հայաստան» դաշինքն այս 3 ուղղություններով ներկայացրել է իր ծրագիրը, և ասում է, որ կարճ ժամանակահատվածում միասին ունենալու ենք հաջողություն։
«Հունիսի 20-ին որոշվելու է՝ փակո՞ւմ ենք այս ամոթի և խայտառակության էջը և բացում ենք հզոր և ուժեղ Հայաստանի էջ, թե՞ ոչ։ Ես վստահ եմ, որ դուք և մեր մյուս քաղաքացիները գիտակցում են երկրում ստեղծված իրավիճակը և համատեղ ուժերով հունիսի 20-ին կքշենք այս չարիքի կառավարությանը և սկիզբ կդնենք ուժեղ և հզոր Հայաստանի կերտմանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․