|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հրաժարվեց մեկնաբանել ներքաղաքական վերջին իրադարձություններն ու կանխատեսումներ անել կոալիցիայի հետագա ճակատագրի վերաբերյալ: Նշելով, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ կլինի կոալիցիայի, ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի հետ` նա նշեց, որ ՀԿԿ-ն ակտիվորեն նախապատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
«Մենք ունենք մեր ուղիղ գաղափարախոսությունը, որը ծառայում է ժողովրդին, եւ մենք ժողովրդի համար ենք պայքար մղելու, որ պառլամենտում անհրաժեշտ տեղեր ունենանք»,- նշեց նա:
Մեր հարցին` արդյոք կուսակցությունը բավարար ռեսուրսներ ունի՞` ընտրություններին նախապատրաստվելու եւ մասնակցելու համար, Թովմասյանը պատասխանեց, որ ռեսուրսների հարցը բավականին ծանր է, երբեմն նույնիսկ` անլուծելի, բայց հույս հայտնեց, որ ժողովուրդը Կոմկուսին մենակ չի թողնի, եւ անկախ նրանից, թե ընտրություններն ինչ ելք կունենան, միեւնույն է, Կոմունիստական կուսակլցությունը կշարունակի վայելել ժողովրդի համակրանքը: