Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը բարձր է գնահատել իր կառավարության և Ռուսաստանի նախագահի համագործակցությունը՝ նշելով, որ Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում:
Հասան Ռոհանին հինգշաբթի ազգային նախագծերի մեկնարկի 71-րդ շաբաթվա բացման արարողությանը ասել է. «Իրանի և Ռուսաստանի միջև շատ սերտ կապեր կան, և Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել Ռուսաստանի հետ, բայց անցած ութ տարիների ընթացքում հարաբերությունները զարգացել են շատ տարբեր ուղղություններով»:
Նա հավելել է. «Շնորհակալ եմ Ռուսաստանի կառավարությանը և նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թեհրանի հետ Մոսկվայի՝ բոլոր ուղղություններով համագործակցության համար»:
Անդրադառնալով փաստին, որ երկու ատոմակայանի շինարարությունը սկսվել է Ռուսաստանի հետ համագործակցությամբ և գտնվում է մշակման փուլում, Իրանի նախագահն ասել է. «Մենք լավ հարաբերություններ ենք հաստատել Ռուսաստանի հետ պաշտպանական ոլորտում, բայց Ռուսաստանի կողմից Ս-300 ԶՀԿ–ների ներդրումը Իրանում ավելի է ընդարձակել հարաբերությունները»:
Ըստ Ռոհանիի՝ «Իրանի և Ռուսաստանի կողմից Վիեննայում JCPOA-ն վերակենդանացնելու այսօրվա ջանքերը նույնպես նման համատեղ նախաձեռնություններից են, և Ռուսաստանը Իրանի համար շատ կարևոր հարևան է, իրանա-ռուսական հարաբերությունները միշտ բխելու են երկու երկրների, տարածաշրջանի և աշխարհի շահերից»:
«1400 ՄՎտ հզորությամբ մեծ էլեկտրակայանի շահագործումը մեծ նշանակություն ունի Իրանի հարավային շրջանի և Մակրանի ափամերձ շրջանների համար»,- հավելել է Ռոհանին։
Իրանի նախագահի հրամանով՝ Հորմոզգան նահանգի Սիրիկ քաղաքում սկսվել է Իրանի և Ռուսաստանի համատեղ կառուցած՝ 1400 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանի շահագործումը: