|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տեղի ունեցող լարվածությունը շատ հայերի մոտ ոգևորություն է առաջացրել, թե ուր որ է ռուսները կհարձակվեն Ադրբեջանի վրա, Արցախն էլ կվերցնեն, մեզ կտան։ Ոմանք էլ չարախնդում են, թե տեղն է ռուսներին, որ ժամանակին մեր կողմից չկռվեցին թուրքերի դեմ։
Իրականում պետք չէ միամիտ լինել։ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ինչքան արագ ու ակնթարթորեն լարվել են, նույնքան արագ էլ կկարգավորվեն, երբ տեղի ունենա, ասենք, Պուտին-Ալիև հեռախոսազրույց ու քննարկվի «երկու բարեկամ երկրների պատմական համերաշխության» հարցը։
Հիմա Ադրբեջանը մկաններ է ցույց տալիս Ռուսաստանին' ունենալով Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի աջակցությունը։ Կլինի քաղաքական առևտուր, կողմերը կթուլանան ու հաճույք կստանան։
Ռուսաստանը մեծ կայսրություն է, որի գործողությունները իրականացվում են դանդաղ և ժամանակային մեծ տարածքի վրա' մանրամասն հաշվարկելով զարգացումները։
Թեպետ ռուս-թուրքական (ադրբեջանական) հարաբերությունները հիմա ծայրահեղ լարվելու և բախման հասնելու նախադրյալներ չկան, բայց սրանք բոլորը հիմքեր են' 2035-ին սպասվող աշխարհի 7-րդ վերաբաժանման ժամանակ Ուկրաինայի պատմությունը հենց Թուրքիայի և Ադրբեջանի ձեռամբ անելու համար։
Մենք պիտի պատրաստվենք 2035-ին, իսկ դա սկսվում է այսօրվանից»։