Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ահաբեկիչ է անվանել և նշել, որ Իսլամական Հանրապետությունն ուրախ է ընտրություններում նրա պարտության համար:
«Ոմանք ասում են, որ մենք ոգևորված ենք՝ Ջո Բայդենի իշխանության գալով: Դա այդպես չէ, բայց մենք շատ ուրախ ենք, որ Թրամփը հեռացել է»,- ասել է նա:
«Սա այն մարդն է, որը հանցագործություններ գործեց, մարդկանց սպանեց ու ահաբեկիչ է, և նույնիսկ կանխում է պատվաստանյութերի ներկրումը Իրան»,- ասել է Իրանի նախագահը, որի ելույթը հեռարձակվել է երկրի պետական հեռուստատեսությամբ:
Ռոհանին հույս է հայտնել, որ «Միացյալ Նահանգների ժողովրդի ձայնը Բայդենի համար ձայն է, որը կողմ է օրենքների կիրարկմանը, այլ ոչ թե դրանց խախտմանը»: «Դրանք ձայներ են` պարտավորությունները կատարելու`դրանք մերժելու փոխարեն», - ասել է նա։