կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-06 15:10
Հասարակություն

Աշխարհը փոքրանում է, "Terra Madre"-ն` ընդարձակվում

Աշխարհը փոքրանում է, "Terra Madre"-ն` ընդարձակվում

Հայաստանի Պետական Ագրարային համալսարանում հյուրընկալված իտալական «Terra Madre» կենսաբազմազանության պահպանման և զարգացման համաշխարհային հիմնադրամը կազմակերպել է միջոցառում, որի նպատակն է` խրախուսել Հայաստանում կենսաբազմազանության, ավանդական ուտեստների պահպանումը և զարգացումը, ինչպես նաև էկոտուրիզմը:

Հանդիպման բացման մասնակիցներից իտալական դեսպանատան ներկայացուցիչն ուրախ է տեսնել, որ Հայաստան  ու Իտալիան համագործակցում են գյուղատնտեսության ոլորտում: Ինչպես տեղեկացրեց դեսպանը,  «Terra Madre»

այցելում է տարբեր երկրներ, միավորում մարդկանց և նպաստում մշակութային ժառանգության ստեղծմանը. «Հայաստանը հարուստ է մշակութային ավանդույթներով, և այս իրադարձությունը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, ինչը մեծ դեր ունր յուրաքանչյուր երկրի էկոնամիկայի մեջ»,-ավելացրեց նա:

Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը նշեց, որ Ագրարային համալսարանը հաճույքով է իր հարկի տակ կազմակերպում այս միջոցառումը` հաշվի առնելով դրա կարևորությունը Հայաստանի համար. «Աշխարհը ամեն օր մի քիչ փոքրանում է` ինֆորմացիայի արագության առումով, իսկ գլոբալացման դարում առաջանում է կարևոր խնդիր` ազգային առանձնահատկությունների պահպանումը»,-մեկնաբանեց Ար. Թարվերդյանը` ավելացնելով, որ Ագրարային համալսարանը մեծ անելիքներ ունի, քանի որ միջոցառումը կնպաստի առարկայական ծրագրերում ուղղումներ և փոփոխություններ մտցնելուն:

Հանդիպման մասնակիցներից «Պրեզիդիա մոտալ» ծրագրի կորդինատոր Ռուսլան Թորոսյանը նշեց, որ դրա նպատակն է` հավաքել  արտադրողներին մեկ հարկի տակ և կազմակերպել քննարկումներ, որոնք կնպաստեն մեր խնդիրների լուծմանը, որոնցից կարևոր է ազգային ուտեստների զարգացումը. «Դրանց մի մասը ոչնչացման եզրին է, օրինակ` մոտալ պանիրը, որի մասին շատերը չգիտեն»,-ավելացրեց Ռ. Թորոսյանը:

Ագարարային համալսարանի ներկայացուցիչ Սարգիս Ավագյանը տեղեկացրեց, որ ազգային ուտեստները դարերի խորքից հասնելով մեզ` անվտանգ լինել չեն կարող, և իրենց խնդիրն է` մատուցել գենետիկորեն անվտանգ սնունդ, ինչը առողջ սերնդի գրավականն է: Իսկ երիտասարդության ներկայացուցիչ Տաթևիկ Հակոբյանը կոչ արեց երիտասարդներին նպաստել ազգային բուսատեսակների ու կենդանատեսակների պահպանմանը:

Միջոցառմանը ներգրավված է մաև «Marco Polo» ծրագիրը, որը 2008թ. ի վեր այցելել է 7 երկիր:

Մեկ այլ` «Flow food» ծրագրի ներկայացուցիչ Վիկտորիա Սմելկովան նշեց, որ իրենց նպատակն է` ուսուցողական ծրագրերի միջոցով նպաստել էկոլոգիապես մաքուր սննդի օգտագօրծմանը:

Նշենք որ բացի «Պրեզիդիա մոտալ» ծրագրից` «Terra Madre»հիմնադրամի  մեջ են ներգրավված նաև չրերի, հատիկավորների, լավաշի, կաթի և գինու արտադրողները:

 Լուիզա Սուքիասյան