կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-11 18:12
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք անդրդվելի ենք, անպայման հաղթելու ենք․ Արթուր Վանեցյան

Մենք անդրդվելի ենք, անպայման հաղթելու ենք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «Արժանապատվության երթից» հետո հանրահավաքի ժամանակ՝ ավտոմեքենայի վրա կանգնած ու բարձրախոսով։

Վանեցյանը խոստովանեց, որ դա իր համար անսովոր վիճակ է, սակայն ստիպված է։

«Այսօր մեր երթն ինքնաբուխ է, ունի երկու խորհուրդ՝ միացում, բոլորը պետք է միանան հանուն հայրենքի փրկության, երկրորդ խորհուրդն այն է, որ մենք անպայման հաղթելու ենք, ունենալու ենք երկիր առանց դավաճան իշխանությունների»,-ասաց նա։

Վանեցյանի համոզմամբ՝ շատ կարժ ժամանակում հասնելու են արդյունքի։

«Որևէ մեկը չկասկածի։ Մենք արժանապատիվ ժողովուրդ ենք, մեր արժանապատվության համար պայքարելու ենք մինչև վերջ»,- ասաց նա։

Արթուր Վանեցյանը ընդգծեց, որ «դավաճան Նիկոլի հրամանով մեր ընկերներից շատերին, մի քանի հարյուրների բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ, նաև՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին»։

ԱԱԾ նախկին տնօրենի համոզմամբ՝ այդ քայլով փորձում են ջլատել իրենց պայքարը։

«Բայց արդյոք կստացվի՞ կասեցնել մեր պայքարը»,- հարց ուղղեց Վանեցյանը՝ լսելով պատասխանը՝ «ոչ»։

«Հաղթանակ», «Առանց Նիկոլ Հայաստան»՝ վանկարկեցին քաղաքացիները։

Արթուր Վանեցյանը ընդգծեց, որ իրենցը կուսակցական պայքար չէ, այլ պայքար հանուն Հայաստանի Հանրապետության։

«Մինչև նոր հանդիպում։ Վաղվանից սկսած շարունակելու ենք մեր անհնազանդության ակցիաները։ Փաշինյանի հեռացումը մեր ժողովրդի գրեթե 100 տոկոսի պահանջն է։ Այդ պահանջը նրանք պարտավոր են կատարել։ Մենք ստիպելու ենք, որ նրանք այդ պահանջը կատարեն»,- ասաց Արթուր Վանեցյանը։