Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է բողոքարկել դատարանի այն վճիռները, որոնցով ֆերմերները կազատվեն 2011 թվականին ստացած ցորենի էլիտար սերմացուի դիմաց վճարելու պատասխանատվությունից։
Մի քանի շաբաթ առաջ Արարատի և Արմավիրի մարզի 4 ֆերմերներ, «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի դեմ հանդես գալով հակընդդեմ հայցով, շահել են դատը՝ այդպիսով ազատվելով 2011 թվականին ստացած էլիտար սերմացուի դիմաց սահմանված վճարից։
Վարդենիսի 76 ֆերմեր նույնպես հանդես են եկել հակընդդեմ հայցով և սպասում են դատարանի վճռին։
«ՀԺ»-ի գրավոր հարցին, թե նախարարությունը պատրա՞ստ է հաշտվել իրողության հետ, թե՞ բողոքարկելու է հօգուտ ֆերմերների կայացրած վճիռները, գյուղնախարարությունից պատասխանել են, որ նման մեկ վճռի կապակցությամբ գյուղնախարարությունը հանդես է եկել վերաքննիչ բողոքով։
Մեր հարցին բոլո՞ր նման դեպքերով է գյուղնախարարությունը վերաքննիչ դիմելու, նախարարության մամուլի խոսնակ Անի Սմբատյանը պատասխանել է. «Փաստն այն է, որ վերաքննիչ բողոք արդեն եղել է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։