կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-30 20:32
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոչ եմ անում Ոստիկանությանը և ԱԱԾ-ին՝ զբաղվել Նիկոլի շրջապատի սադրիչ խմբերով․ Իշխան Սաղաթելյան

ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, եթե այդքան մտածում են մեր երկրի անվտանգության մասին՝ երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում՝ պետական դավաճանության հոդվածով կարող են հենց հիմա ձերբակալել․ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում։

«Ակնհայտ է, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը լուրջ ճնշման տակ են օրվա իշխանության և Նիկոլի կողմից։ Նրանց դրդելու են, որ ապօրինի միջոցներով գործողություններ իրականացնի բողոքի խաղաղ անհնազանդության ակցիաների դուրս եկած մարդկանց նկատմամբ։ Զգուշացնում եմ, որ չգնան այդ քայլին՝ Նիկոլն ամեն ինչ անելու է, որ իրենց ևս մասնակից դարձնի իր ապօրինություններին, թող սադրանքի մաս չդառնան հանուն իրենց ուսադիրների։ Եթե գնան այդ ճանապարհով՝ պատասխան կտան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա ունի նաև տեղեկություններ, որ սադրիչ խմբեր են լինելու և կոչ արեց Ոստիկանությանը և ԱԱԾ-ին՝ զբաղվել Նիկոլի շրջապատի սադրիչ խմբերով։

Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում ապրիլի 25-ից իրազեկման ակցիաներ են տեղի ունենում Երևանի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին ժամը 16։00 միանան համընդհանուր հանրահավաքում։

Մանրամասն՝ տեսանյութում․