կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-09 11:32
Քաղաքական

Ժողովո՛ւրդ, ամոթ է սրանցից վախենալը․ Վահե Հակոբյան

«Այսօր արդեն 2-րդ օրն է, և այս իշխանության մարզային և դրսից ներկայացուցիչները զանգում են, գալիս են, հանդիպում են, ահաբեկում են և վախեցնում մարդկանց, որ իրենք չգան մեզ հետ հանդիպման»,- հունիսի 8-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Մենք ստանում ենք զանգեր արդեն 2 օր շարունակ, որ՝ կներեք, բայց չենք ուզում գալ, այսինքն՝ այդ վախի մթնոլորտը այս ապիկարները փորձում են տարածել ամեն տեղ, ամենուր։ Բայց ամոթ է, ժողովո՛ւրդ, սրանցից վախենալ, պարզապես ամոթ է, որ գնան ու ձայն տան սրանց։ Իսկ այսօր ամենախիզախները գալիս են, կանգնում են մեր կողքին»,- ասաց Վահե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։